Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ

Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել է երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Այս առումով կարեւորվել են երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը եւ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային, տարածաշրջանային հրատապ հարցերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930