
Դատապարյալ Արտակ Հակոբյանը ինքնավնասում է կատարել

ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է տարածել, որում ասված է.
«Սեպտեմբերի 26-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարյալ Արտակ Հակոբյանը կատարել է ինքնավնասում. մակերեսային քերծվածքներ է հասցրել աջ բազկի հատվածում: Բժշկի կողմից վերքերը մշակվել են:
Զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե հիմարկի աշխատակիցը հարձակվել է դատապարտյալ Ա. Հակոբյանի վրա, իրականությանը չի համապատասխանում:
Փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն»: