Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց, քանի որ «պարզվեց՝ ոչ մեկին չի սպանել». «Ազատություն»

Պարզվեց, որ Սուրիկ Խաչատրյանը չի սպանել որևէ մեկին, այդ պատճառով կառավարությունը նորից նրան նշանակել է մարզպետի պաշտոնում: Այսպես պարզաբանեց իշխող Հանրապետականի փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը մարզպետի պաշտոնում վերանշանակեց Խաչատրյանին՝ հաշվի առնելով այդ անձի նկատմամբ հասարակության խիստ բացասական վերաբերմունքը:

– Սյունիքի այդ դեպքերից հետո՝ կապված Սուրիկ Խաչատրյանի, որդու և թիկնապահի հետ, սպանության հետ կապված՝ ինքը հրաժարական տվեց, որ դատարանը պարզի՝ ով է մեղավոր, ով է անմեղ։ Հիմա դատարանի որոշմամբ դա ձևակերպվել է որպես ինքնապաշտպանություն, և նրանց բաց են թողել։ Քննվել է և որոշվել է ինքնապաշտպանություն, այսինքն եղել է զինված հարձակում, նրանք էլ ոնց որ պատասխանել են։ Հիմա ես մանրամասները չգիտեմ, բայց դատարանն է որոշել և նրանց բաց են թողել։

 – Գործը դատարան չի հասել, նախաքննությունն է ասել դա։

– Այո, ինքնապաշտպանություն է եղել… հիմա ժամկետը լրացել է, և կառավարությունը որոշել է նորից նշանակել մարզպետ, այսինքն ինքը էդ սպանության հետ կապ չունի։ Պարզեցին, որ ինքնապաշտպանություն է, որ Սուրիկ Խաչատրյանը չի սպանել որևէ մեկին, էդպես է պաշտոնապես, հիմա նորից մարզպետ նշանակեցին։ Հիմա ինձ հարցնում եք, ես էլ ի՞նչ ասեմ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս