Ստեղծվել է «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնություն՝ ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների

Հասկանալով, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունը վերարտադրվելու և ցմահ իշխանության մնալու նպատակ է հետապնդում, մի խումբ քաղաքացիներ ստեղծել են «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը՝ ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների։

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը, գործելով ինքնուրույն և կամավոր սկզբունքներով, ստեղծվել է 2014-ին՝ համախմբելով քաղաքացիների, ովքեր պայքարում են ներկայիս իշխանության վերարտադրման դեմ: Նախաձեռնության առաջնային նպատակն է հասնել սահմանադրական փոփոխության գործընթացի և Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման կասեցմանը՝ առաջնորդվելով ակտիվ դիմադրության, կամավորության և ոչ բռնի պայքարի սկզբունքներով։ Նախաձեռնության մանիֆեստը կարող եք տեսնել նախաձեռնության Facebook-ի խմբում:

Նախաձեռնության անդամների հետ կարող եք կապվել՝ անձնական նամակ ուղարկելով ֆեյսբուքյան էջին կամ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։ Մենք բաց ենք համագործակցության և գաղափարների փոխանակման համար։

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930