
«Հաստատակամ ենք իրականացնելու հետևողական քայլեր՝ ուղղված մեր Հայրենիքի հետագա հզորացմանը». Հովիկ Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության օրվա առթիվ, որում ասված է.
«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության անկախության քսաներեքերորդ տարեդարձի առթիվ:
Անկախության ձեռքբերմամբ հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու և խաղաղ արարելու իր դարավոր ձգտումը:
Պատմականորեն կարճ ժամանակահատվածում մեր երկիրը կյանքի բոլոր ոլորտներում իրականացրեց աննախադեպ լայնածավալ բարեփոխումներ՝ իր արժանի տեղը զբաղեցնելով համաշխարհային մեծ ընտանիքում: Այսուհետ ևս մենք հաստատակամ ենք իրականացնելու հետևողական քայլեր՝ ուղղված մեր Հայրենիքի հետագա հզորացմանն ու զարգացմանը, մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը: Վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք այդ վսեմ նպատակներին՝ ապավինելով մեր ժողովրդի բոլոր հատվածների միասնականությանը, հարուստ ավանդույթներին և ամուր հավատքին:
Հարգելի հայրենակիցներ,
Եվս մեկ անգամ շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մեր երկրին մաղթում եմ խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ ձեզ՝ յուրաքանչյուրիդ, անձնական երջանկություն և բարեկեցություն»: