Բաժիններ՝

Եղիսաբեթ II. ողջ երկիրը հարգում է Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքները

Շոտլանդիայի ընտրությունը հարգում է ողջ Միացյալ Թագավորությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը: «Ամիսներ շարունակ քննարկումներից հետո մենք հիմա արդեն գիտենք հանրաքվեի արդյունքները, եւ բոլորս հարգանքով ենք վերաբերվում դրանց»,- ասվում է թագուհու հայտարարության մեջ, որը տարածել են բրիտանական լրատվամիջոցները:

Նրա խոսքով՝ Շոտլանդիայում եւ այլ վայրերում շատերի համար այսօր զգացմունքային օր է, սակայն «չնայած տարբեր տեսակետներին, մենք սիրում ենք Շոտլանդիան, որն օգնում է բոլորիս միավորվել»: Նա նաեւ ավելացրել է, որ ինքն ու իր ընտանիքը կանեն հնարավորը՝ Շոտլանդիային աջակցելու համար:

Հիշեցնենք, որ Շոտլանդիայի ինքնիշխանության օգտին քվեարկել էր 44.58 տոկոսը, դեմ էր արտահայտվել 55.42 տոկոսը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930