Կիմ Չեն Ինի գիրանալու պատճառը շվեյցարական պանիրն է
The Daily Star-ի փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ինը գիրացել է մեծ քանակությամբ ու կանոնավոր կերպ «Էմենտալ» պանիր ուտելու պատճառով: Կիմ Չեն Ինը չի կարողանում դիմանալ շվեյցարական պանիր ուտելու գայթակղությանը, ինչն էլ հագեցրել է նրա մարմնի կառուցվածքի փոփոխմանն ու առողջության վատթարացմանը:
Կիմ Չեն Ինը «Էմենտալ» պանիրը հավանել է դեռևս Շվեյցարիայում ուսում ստանալու ժամանակ: «Էմենտալը» կովի կաթից պատրաստված ավանդական շվեյցարական պանիր է: Պանրի այդ տեսակը Հյուսիսային Կորեա ներկրվում է հատուկ Կիմ Չեն Ինի համար:
Նրա գիրանալու մասին են վկայում Փհենյանում նրա հանրային ելույթների վերաբերյալ վերջին լուսանկարները: Այն, որ գիրացումը վասել է ԿԺԴՀ-ի առաջնորդի առողջական վիճակը, հայտնել են ԿԺԴՀ-ից փախած հյուսիսկորեացի այլակարծները: Նրանք ընդգծել են, որ երկրի առաջնորդը գիրանում է՝ իր պապին (Կիմ Իր Սենին) նմանվելու համար: