Լեհաստանի փոխարտգործնախարար․ 2015-ին ԵՄ-ն ու Հայաստանը «ավելի մոտ կլինեն միմյանց». «Ազատություն»

«Ազատության» հետ զրույցում Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկին կարծիք հայտնեց, որ Արևելյան գործընկերության գալիք տարվա՝ Ռիգայի գագաթնաժողովում Բրյուսելն ու Երևանը «կհասնեն ընդհանուր նպատակների»:

Հատկանշական է, որ Երևանը Լեհաստանի նորանշանակ փոխարտգործնախարարի արտերկրյա այցելության առաջին վայրն էր: Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել «Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության վերաբերյալ»:

«Ազատության» հարցին, թե հնարավոր համարում է, որ առաջիկայում Հայաստանն ու Եվրամիությանը ավելի մոտ լինեն միմյանց, Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկին պատասխանեց․ – «Իհարկե, այո՛: Շատ առումներով դա կախված է այն ճանապարհից, որը որդեգրել են Հայաստանի իշխանությունները: Ես կասեի, որ դա կախված է այն հարցից, թե որքան արագ Հայաստանը կնախապատրաստի նոր պայմանագիրը ու կներկայացնի Եվրամիությանը, թե որքան խորը այդ պայմանագիրը կլինի: Չնայած դեռ վաղ է խոսել այդ մասին, կան շատ օբյեկտիվ գործոններ, սակայն, ամեն դեպքում, մենք համոզված ենք, որ մյուս տարի մենք՝ Հայաստանն ու Եվրոպան, ավելի մոտ կլինենք միմյանց»:

Օգոստոսի 30-ին Լեհաստանի այլևս նախկին վարչապետ Տուսկը ընտրվեց Եվրամիության նոր նախագահ և դեկտեմբերի 1-ին նա կփոխարինի Հերման Վան Ռոմպոյին:

Մանրամասներն՝սկզբնաղբյուրկայքում: 

Տեսանյութեր

Լրահոս