
Տիգրան Ուրիխանյանի պատասխանը՝ Վլադիմիր Գասպարյանին

«Կասեմ, որ ես եղանակի տեսությամբ և լոգանքային պարագաներով ու ձևերով չեմ հետաքրրվում և չեմ զբաղվում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ արձագանքելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ «Արզնի» օդանավակայանի տարածքում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ արած այն հայտարարությանը, թե «թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել»:
168.am-ի հարցին, թե ի՞նչ է նշանակում «սառը ցնցուղով կարձագանքենք» արտահայտությունը, Տ. Ուրիխանյանը խուսափեց մեկնաբանել՝ այնտեղ քաղաքական բաղադրիչ չտեսնելով. «Չգիտեմ, պետք է հարցը տաք իրեն, եթե կա իր ասածներում քաղաքական բաղադրիչ, ապա ես սիրով պատրաստ եմ մեկնաբանել»: