Բաժիններ՝

Բակո Սահակյան. պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը

Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն ու Եմիշճան գյուղեր եւ հանդիպում ունեցել համայնքների ներկայացուցիչների հետ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե երկրի ղեկավարը գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը կարեւոր է համարել սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական տեսանկյուններից՝ հավելելով, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում այդ գործընթացին:

Նախագահ Սահակյանը նշել է, որ գյուղերում առկա հիմնախնդիրների լուծման ամենաարդյունավետ տարբերակներից է տեղում նախաձեռնողականության խթանումը եւ սեփական ռեսուրսների նպատակային օգտագործումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930