
Գորիսում թմրանյութեր պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին

168am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ին Գորիսում թմրանյութեր պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին՝ Ասլանը:
Հիշեցնենք, որ թմրանյութերի իրացման համար դատապարտվել են Խաչատրյանի եղբայրն ու եղբորդիները: Իսկ անցած տարի, Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առաձնատան մոտ տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո, ըստ նախաքննական մարմնի, թմրանյութ է հայտանաբերվել նաև Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ: