
Լևոն Զուրաբյանը՝ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցի մասին. Նա առաջին անգամ խոսում էր, որ Սերժ Սարգսյանը չի կարող վերարտադրվել»

Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում հստակ դեմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին: Նման համոզմունք այսօր ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ շեշտելով, որ ԲՀԿ-ն իրենց համար կասկածի տեղիք չի տվել:
«Շատ կարևոր հացազրույց էր և շատ կարևոր շեշտադրումներ կան և Գ.Ծառուկյանը հանրային մակարդակով առաջին անգամ խոսում էր, որ Սերժ Սարգսյանը չի կարող վերարտադրվել»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Նույն հարցազրույցում, ըստ նրա, Ծառուկայնն ասում էր, որ ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կանեն. «Հանրահավաքի օրակարագի մասին մենք շատ կարող ենք տրամաբանել, բայց դրա մի մասնակից կա, որի խոսքը վճռորոշ է և բոլորիցս վեր է ու ինքը կարող է ձևավորել օրակարգը: Դա մեր հպարտ ժողովուրդն է»: