
Ռուբեն Հակոբյան. Երկրում չկա սահմանադրական ճգնաժամ, կա քաղաքական ճգնաժամ

«Իշխանությունը առաջնային խնդիր է դարձրել սահմանադրական բարեփոխումների հարցը և հիմնական խոսքն այն է, որ երկրի զարգացմանը խոչընդոտում է Սահմանադրությունը: Բայց մենք այն կարծիքին ենք, որ երկրում չկա սահմանադրական ճգնաժամ, կա քաղաքական ճգնաժամ, որին ուզում են ուղղել սահմանադրական ճգնաժամ»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Նա հայտնեց, որ սեպտեմբերի 11-ին «Կոնգրես» հյուրանոցում հրավիրել են լայն խորհրդաժողով, որի ժամանակ կներկայացվեն բոլոր փաստարկները՝ կողմ և դեմ, ժողովուրդը կտեսնի, թե ով է ավելի համոզիչ: Սակայն, ինչպես նշեց Ռ.Հակոբյանը, գործող Սահմանադրության կետերը չեն իրականացվում՝ ընտրությունների վերաբերյալ, ԱԺ պատգամավորների՝ գործունեության վերաբերյալ չի պահպանվում. «Մենք արդեն խախտում ենք Սահմանադրության կետերը, ի՞նչ երաշխիք, որ չի խախտվի նորը»: