
Կողոպուտ և առանձնակի դաժանությամբ սպանություն Աբովյան քաղաքում․ կողոպտել և սպանել են 70֊ամյա կնոջը. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 10-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15․00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիա 4 շենքի 64 բնակարանի լոգարանում կնոջ դի կա։
Ժամանել է նաև դատական բժիշկը, ով մահացածի դին զննելով՝ հայտնել է, որ մինչև կնոջը խեղդամահ անելը մարդասպանը բութ առարկայով 6 անգամ հարվածել է զոհի գլխին, այնուհետև հյուրասենյակից տեղափոխել է լոգարան և խեղդամահ արել։ Պարզվել է՝ մահացածը 70-ամյա Ռաիսա Մարգարյանն էր։ Պարզվել է նաև, որ հանցագործը սպանությունը կատարելուց հետո ննջասենյակից հափշտակել է 250 հազար ՀՀ դրամ և ոսկյա զարդեր։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: