Բաժիններ՝

Դատավորի օգնականը մեղադրվում է «կաշառքի միջնորդությանը նպաստելու» մեջ. pastinfo.am

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականին մեղադրանք է առաջադրվել` կաշառքի միջնորդությանը նպաստելու համար: Այս մասին հայտնել է ՀՔԾ մամլո քարտուղար Լուսինե Մարգարյանը` ի պատասխան «Փաստինֆո»-ի գրավոր հարցման:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ նա, պաշտոնեական դրությունն օգտագործելով, նպաստել է կաշառքի միջնորդությանը»,- նշված է ՀՔԾ մամուլի քարտուղարից ստացված գրավոր պատասխանի մեջ :

Լ.Մարգարյանը նաեւ հայտնել է, որ «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` հիշյալ խափանման միջոցը վերացվել է, և նա ազատվել է կալանքից»: Քրեական գործով այլ կասկածյալներ և մեղադրյալներ չկան:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930