
«Վանաձորում կտուգանվեն աղբը ոչ սահմանված վայրում թափողները»

asparez.am-ը գրում է. Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել բաժինների օգոստոսյան հաշվետվությունը: Բաժնի պետերը հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները:
Նախ՝ Վանաձոր համայնքի ղեկավարը ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնին հանձնարարեց խստորեն պահպանել շինարարության թույլտվություն հատկացնելու կարգը, «այլապես շատերը նախ կառուցում են, նոր միայն մտածում կառույցը օրինականացնելու մասին»,- նշեց Ս. Դարբինյանը:
«Քանի որ մարզադպրոցները գտնվել են արձակուրդում, հաշվետու ժամանակաընթացքում քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր մարզադպրոցներում կատարվել են շինարարական աշխատանքներ եւ կոսմետիկ վերանորոգում, կարգի է բերվել մարզագույքը» -այս մասին զեկուցեց Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի պետ Գեւորգ Մացակյանը: Վերջինս խոսեց նաեւ օգոստոսին տեղի ունեցած սպորտային միջոցառումների մասին:
Համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի կողմից եւս կատարվել են մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ Համբարձումյան փողոցի թիվ 9, 7 եւ Չերկասի փողոցի թիվ երկու շենքերի տանիքների մասնակի վերանորոգում, Համբարձումյան փողոցի թիվ 12, Չերկասի և Սուխումի թիվ 4 շենքերի շքամուտքերի վերանորոգում: Նմանատիպ աշխատանքներ իրականացվել են նաեւ որոշ համատիրությունների կողմից: Քաղաքապետի հանձնարարականով կշարունակվեն շրջայցերը համատիրություններ: Ս. Դարբինյանը հանձնարարեց նաեւ համապատասխան գրություն ուղարկել ՀԷՑ ՓԲԸ՝ շենքերի շքամուտքերի ավելորդ լարերից ձերբազատվելու համար, որպեսզի ձմռանը դրանք հրդեհների առաջացման լրացուցիչ խթան չհանդիսանան:
Սեպտեմբերի 1-ի դրությամբ Վանաձորում չի աշխատում 118 էլեկտրական լամպ: Քաղաքապետի հարցին, իսկ այս պարագայում ով է մտահոգվում չաշխատող լամպերի խնդրով, հնչեց հետեւյալ պատասխանը.«Պարբերաբար փոխարինվում են»:
Մանրամասներն՝ այստեղ