Բաժիններ՝

Արդարադատության նախարարությունում քաղաքացուն ծեծելու գործը կարճվել է. «Փաստինֆո»

Արդարադատության նախարարության աշխատակիցների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին ՀՀ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունները հաստատեց ՀՔԾ մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը:

Մեր հարցին, թե ի՞նչ հիմքով է կարճվել գործը, Լուսինե Մարգարյանը պատասխանեց. «Նախաքննության ընթացքում ձեռք չի բերվել ապացույցների բավարար համակցություն` մեղադրական եզրակացություն կազմելու համար, որի պատճառով քրեական գործի վարույթը կարճվել է»:

Լուսինե Մարգարյանը նաև տեղեկացրեց, որ գործը կարճելու որոշումը կայացվել է օգոստոսի 25-ին:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930