Եղանակը՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 10-13-ին հանրապետույթունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:Եղանակը՝
Օդի ջերմաստիճանը 10-12-ին էապես չի փոխվի, 13-14-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում`
Սեպտեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն