Բաժիններ՝

Գերության մեջ մահացած Կարենի մորը հայտնել են որդու մահվան լուրը, ինչից հետո նրա առողջական խնդիրներն ավելի են սրվել. shamshyan.com

Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի մորն արդեն հայտնել են տեղի ունեցած ողբերգության մասին, ինչից հետո նրա առողջական խնդիրներն ավելի են սրվել:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Միաժամանակ ավելացրեց, որ Կարենի դին վերադաձնելու խոստումներ դեռ չկան:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանն էլ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Կարմիր Խաչը այս գործով չեզոք միջնորդի առաքելությամբ է հանդես գալիս, հետեւաբար, երբ քաղաքական կողմերը համաձայնության գան ռազմագերու վերադարձման հարցում, իրենք կմիջնորդեն, որպեսզի գործողությունը տեղի ունենա:

Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանում գերության ընթացքում մահացած Կարեն Պետրոսյանի դին չեն վերադարձնում, որպեսզի ամենայն հավանականությամբ ադրբեջանցիների դաժանությունները ջրի երես դուրս չգան: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

«Երեւի սպասում են, որ դին նեխի, հետքերը վերանան ու նոր վերադարձնեն»,- ասել էր գյուղապետը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս