
Բողոքի ցույց Բրյուսելում՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի (տեսանյութ)

Բրյուսելում ՌԴ դեսպանատան դիմաց սեպտեմբերի 8-ին «Աղասարյան» հիմնադրամը բողոքի ցույց էր կազմակերպել՝ ի պաշտպանություն հուլիսի 15-ին Մոսկվայում ձերբակալված հայազգի խոշոր գործարար Լևոն Հայրապետյանի։
Դիմում է հղվել Բելգիայում Ռուսաստանի դեսպանին, «Ամնեստի ինտերնասցիոնալ» կազմակերպությանը և Բելգիայի արտաքին գործերի նախարարին՝ կոչով ահազանգելու որ երկարատև կալանքի տակ մնալը կարող է ճակատագրական լինել մեր հայրենակցի համար՝ հաշվի առնելով նրա առոջական վիճակը և աջակցել մեր պահանջին փոխելու խափանման միջոցը տնային կալանքի կամ ազատ արձակել գրավի դիմաց:
Ցույցի գլխավոր նպատակն էր՝ ահազանգել մարդու իրավունքների ոտնահարման կոպիտ փաստի մասին և իրազեկել Բելգիայի հանրությանը օրենքն արհամարհելու շարունակականության մասին: Ցույցի ընթացքում օդ բաց թողնված սրտաձև փուչիկները հաղորդագրությունն էր իրեն՝ մեր հոգու սիրո ու ջերմության:
Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի