Բաժիններ՝

Արագյուղի մոտ «Իսուզուն» բախվել է քարակույտին. կան վիրավորներ

Սեպտեմբերի 10-ին, ժամը 03.23-ին ահազանգ է ստացվել, որ հանրապետական նշանակության Հ-4 ավտոճանապարհի Եղվարդ-Զորավան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել քարերի մեջ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արագյուղի վերջնամասում «Իսուզու» մակնիշի 34 NZ 032 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարակույտին:

Ավտոմեքենայի վարորդ՝ 1985 թ. ծնված Ս. Խ.-ը և ուղևոր Մ. Ղ.-ը մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ Ս. Խ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Մ. Ղ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսնաքազրկել, գազազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս