Հունաստանի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Հունաստանի խորհրդարանում ավարտվեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունն, ու 54 կողմ, 42 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ օրիագիծն ընդունվեց: Այսպիոսով Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է` Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որ կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը:
«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլև հայերի և պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 6 կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:
Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ապրիլի 24-ը ճանաչել Հիշատակի օր: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հունաստանի կառավարությունը 3 խոշոր քաղաքներում կազմակերպում է հիշատակի միջոցառումներ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: