Բաժիններ՝

Արարատի մարզում սահմանախախտի են ձերբակալել. armenpress.am

Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչներ Կարո Դավթյանը և Ռաֆիկ Պետրոսյանը սեպտեմբերի 7-ի երեկոյան խոտհարքի ժամանակ Սուրենավան և Արարատ գյուղերի սահմանամերձ տարածքում ձերբակալել են սահմանախախտի և հանձնել ուղեկալի հրամանատարական կազմին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Խաչատրյանը, սահմաnախախտի ազգությունը և անունը չի հրապարակվում` գաղտնիության սկզբունքներից ելնելով:

Հինգշաբթի օրը` սեպտեմբերի 11-ին, Արարատ գյուղում սահմանապահ ուղեկալի հրամանատարական կազմը, ինչպես նաև` ՀՀ ազգային անվտանգության աշխատակիցները Արարատ գյուղի խիզախներին հանդիսավոր պայմաններում կներկայացնեն խրախուսանքի:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930