Վահե Հակոբյանը նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վահե Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
Վահե Հակոբյանի կենսագրությունը
Ծնվել է 1977 թ., 18 մայիսի, Սյունիքի մարզ, ք. Քաջարան
Կրթություն
1994-1999 թթ. – Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, տնտեսագետի որակավորում
1999- 2003 թթ. – Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրա, պաշտպանել է գիտական թեզ և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Աշխատանքային գործունեություն
1999 թ. – «ԱՎՍԱՓ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ
2000-2002 թթ.- ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության մոնիտորինգի և աուդիտի վարչության մոնիտորինգի բաժնի պետ
2003-2004 թթ. – «Զանգեզուր Մայնինգ» ընկերության գործադիր տնօրեն
2004-2007 թթ. – Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք)
2007-2012 թթ. – Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք)
2012 թ. մայիսի 6 – ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 38 ընտրատարածքից
2013-2014 թ.թ. ՀՀ Սյունիքի մարզպետ
2014թ. սեպտեմբերի 9-ից՝ – Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Տեսանյութեր

Լրահոս