Էդմոն Մարուքյանը հուս ունի, որ Շանթ Հարությունյանին կազատազրկեն, բայց տղան կմնա ազատութան մեջ

«Շատ վատ եմ վերաբերվում նման խիստ մոտեցմանը: Բայց կարծում եմ, պետք է սպասել դատարանի վճռին: Դատախազի միջնորդելը դեռ չի նշանակում, որ այնքան, ինչքան միջնորդել է, այդքան էլ կդատապարտվեն»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով մեղադրողի միջնորդած պատժաչափերի հարցը:

Նա դժվարացավ ասել, թե արդյոք Շանթ Հարությունյանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ. «Այդ գործը սև ու սպիտակ չի ինձ համար, որ միանշանակ նման գնահատականներ տամ, բայց այն, որ որոշակի մոտիվ կարող է լինել պատժողական, կարծում եմ, դատավարությունը ցույց է տալիս, որ նման մոտեցում կարող է լինել: Դատական ակտից հետո վերջնական գնահատական կարելի կլինի տալ»:

Շանթ Հարությունյանի անչափահաս տղային 5 տարի պատժաչափ պահանջելու վերաբերյալ Մարուքյանը նշեց, որ ելնելով իր պրակտիկայից, կարծում է, որ տղայի հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, այսինքն՝ հորը կազատազրկեն, բայց տղան կմնա ազատութան մեջ. «Հույս ունեմ: Կապրենք, տեսնենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930