Վահրամ Բաղդասարյան. Իսկ Շանթ Հարությունյանի արածը մարդկայի՞ն էր, որ ինքը ցուցաբերում էր

«Չեմ ուզում վիճարկել, դրա համար կա հաջորդ դատական ատյան և կվիճարկեն, իրաբավանները դրա պատասխանը պետք է տան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով մեղադրողի միջնորդած պատժաչափերի մասին:

Հարցին, թե զուտ մարդկային առումով ի՞նչ վերաբերմունք ունի, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, թե դրա համար պետք է սկզբից դիտարկել, քանի որ, ըստ նրա՝ Շանթ Հարությունյանի խմբի ակցիան, «եթե դրա անունը կարելի է ակցիա դնել», մարդկային վերաբերմունքի մեջ չի տեղավորվում:

«Դուք սպասում եք գործը կատարվոիմ է, հետո եք խոսում մարդկայնության մասին: Իսկ իր արածը մարդկայի՞ն էր, որ ինքը ցուցաբերում էր: Այսինքն՝ դրան պետք է երկկողմանի նայել: Ես որպես մարդ եմ խոսում, ոչ որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար»,- ասաց Վ.Բաղդասարյանը՝ հարցադրում անելով, թե մարդկայնորեն ճի՞շտ է Շանթ Հարութունյանի արածը:

Վ.Բաղդասարյանը հավելեց, որ Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ համարել չի կարելի. «Չէ, լավ էլի, համենայնդեպս ոչ Շանթը, ես խնդրում եմ»:

Տեսանյութեր

Լրահոս