Բաժիններ՝

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 35-ը:

Խարդախության՝ 6, յուրացման՝ 3, կողոպուտի՝ 2, սպանության փորձի, խուլիգանության և դրամանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և գողության 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 42 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս