Բաժիններ՝

Բժշկության թանգարանի համար 15 տարի է չի գտնվում, ոչ փող, ոչ տարածք. Հարություն Մինասյանը դիմում է աշխարհի հայ բժիշկներին. medialab.am

medialab.am-ի փոխանցմամբ՝ հոգեբույժ, բժշկապատմաբան Հարություն Մինասյանը, բաց նամակ է հղել աշխարհի հայ բժիշկներին` ներկայացնելով տարիներ շարունակ իր կողմից Երեւանում Հայ բժշկության թանգարան ստեղծելու շուրջ ստեղծված խնդիրները եւ խորհուրդ հարցնելով:

Իր բաց նամակում, բժիշկը ներկայացնում է, որ արդեն 15 տարի է պայքարում է, որպիսի Երեւանում ստեղծվի Հայ բժշկության թանգարան, սակայն առ այսօր հնարավոր չի եղել լուծել թանգարանի տարածքի հարցը, քանի որ հանրապետության պատկան մարմինները որեւէ կերպ չեն արձագանքել:

«Գրել եմ տասնյակ դիմումներ, թակել եմ տասնյակ դռներ, գնացել եմ տասնյակ հանդիպումների, սակայն բոլորից ստացել եմ խուսափողական պատասխաններ,-իր նամակում նշել է Հարություն Մինասյանը, ով վերջին 30 տարիների ընթացքում իմ անձնական միջոցներով, իր եւ իր ընտանիքի զրկանքների գնով, ինչպես նաեւ նաև նվիրատուների շնորհիվ հավաքել է շուրջ 30 000 ցուցանմուշ ունեցող «Հայ բժշկության թանգարան»- հավաքածուն, որը պատիվ կբերի ցանկացած երկրի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարներում` թանգարանի նմուշներից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս