
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը բողոքի ավտոերթ է անցկացրել դեպի Կոտայք եւ Գեղարքունիք

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը և իր աջակիցները շարունակում են բողոքի ավտոերթերը: Հերթական ավտոերթը կայացավ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, առավոտյան 10:00 ին: Մեկնարկը տրվեց Երևանի Ավան համայնքի քաղաքից դուրս տանող ճամփեզրից:
Նախաձեռնությունը իրականացրել է մարզային ավտոերթ դեպի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի քաղաքներ և գյուղեր: Երթուղում նախատեսված է հանրային քննարկում Սևանի մոտակա լողափում: Ակցիայի նպատակն է ակտիվացնել մարզային շրջանների բնակիչներին, կոչ անել նրանց բողոքարկել ՃՈ որոշումները, և որոշում կայացնողից առաջնային պահանջ է՝ մինչև հուլիսի 26-ը արձանագրված տուգանքների և տույժերի նկատմամբ հայտարարել համաներում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: