Բաժիններ՝

Երկրաշարժ` Հայաստանում. ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 14.15-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահ Հ.Հայրապետյանը հաղորդեց, որ տեղական ժամանակով ժամը 13.41-ին Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.050 և արևելյան երկայնության 43.890: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Կրասար, Լեռնագյուղ և Վարդաղբյուր գյուղերում 2-3 բալ:

Զոհեր և ավերածություններ չկան:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930