Ավտովթար Երևանում. «Toyota»-ն բախվել է բետոնե պատնեշին. կա վիրավոր. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Արտյոմ Եղիազարյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի 37 RA 777 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Իսակովի պողոտայից Կլևերնի կամրջով դեպի Սեբաստիա փողոց տանող շրջանաձև ճանապարհի թիվ 272 էլեկտրասյան դիմացի մայթեզրի բետոնե պատնեշին:
Պատնեշին բախվելուց հետո մեքենան դուրս է եկել ճանապարհից և հայտնվել մայթեզրին, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 43-ամյա Գեղամ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ ստացել է ամբուլատոր բուժօգնություն:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: