Բաժիններ՝

Այսօր մեկնարկում է Եվրո-2016-ի որակավորման փուլը. Հայաստանի հավաքականը մրցելու է Դանիայի ընտրանու հետ

Այսօր` սեպտեմբերի 7-ին, մեկնարկում է Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլը: sport.times.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականը Կոպենհագենում մրցելու է Դանիայի ընտրանու հետ: I խմբի շրջանակում կայանալիք մյուս խաղում Պորտուգալիայի հավաքականը հյուրընկալելու է Ալբանիային: Այս խմբի թիմերից մյուսը՝ Սերբիան, ընկերական խաղ կանցկացնի Եվրո-2016-ը հյուրընկալող ֆրանսիացիների հետ:

Այսօր կայանալու են հետևյալ հանդիպումները`

Եվրո-2016, ընտրական մրցաշար, առաջին տուր
D խումբ
Վրաստան – Իռլանդիա՝ 20:00
Գերմանիա – Շոտլանդիա՝ 22:45
Ջիբրալթար – Լեհաստան՝ 22:45
F խումբ
Հունգարիա – Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00
Ֆարերյան կղզիներ – Ֆինլանդիա՝ 22:45
Հունաստան – Ռումինիա՝ 22:45
I խումբ
Դանիա – Հայաստան՝ 20:00
Պորտուգալիա – Ալբանիա՝ 22:45

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի որակավորման փուլում ձևավորվել են հետևյալ խմբերը`

A խումբ – Հոլանդիա, Չեխիա, Թուրքիա, Լատվիա, Իսլանդիա, Ղազախստան:
B խումբ – Բոսնիա Հերցեգովինա, Բելգիա, Իսրայել, Ուելս, Կիպրոս, Անդորրա:
C խումբ – Իսպանիա, Ուկրաինա, Սլովակիա, Բելառուս, Մակեդոնիա, Լյուքսեմբուրգ:
D խումբ – Գերմանիա, Իռլանդիա, Լեհաստան, Շոտլանդիա, Վրաստան, Ջիբրալթար:
E խումբ – Անգլիա, Շվեյցարիա, Սլովենիա, Էստոնիա, Լիտվա, Սան-Մարինո:
F խումբ – Հունաստան, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ֆարերյան կղզիներ:
G խումբ – Ռուսաստան, Շվեդիա, Ավստրիա, Չեռնոգորիա, Մոլդովա, Լիխտեյնշտեյն:
H խումբ – Իտալիա, Խորվաթիա, Նորվեգիա, Բուլղարիա, Ադրբեջան, Մալթա:
I խումբ – Պորտուգալիա, Դանիա, Սերբիա, Հայաստան, Ալբանիա, (Ֆրանսիա):

Հավելենք’ յուրաքանչյուր խմբից եզրափակիչ փուլ դուրս կգան առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղերը զբաղեցրած հավաքականներից լավագույն արդյունք ունեցողը: Երրորդ տեղը զբաղեցրած մնացած 8 թիմերը կմասնակցեն անցումային խաղերի և նման կերպ հայտնի կդառնան առաջնության վերջին 4 մասնակիցները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս