
Սեւ ծովում ամերիկա-ուկրաինական զորավարժություններ կանցկացվեն

Սեպտեմբերի 8 -10-ը Սեւ ծովում կանցկացվեն ամերիկա –ուկրաինական «Sea Breeze-2014» զորավարժությունները, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը:
Բացի Ուկրաինայից եւ ԱՄՆ-ից զորավարժություններին կմասնակցեն նաեւ Իսպանիան, Կանադան, Ռումինիան եւ Թուրքիան: Վրաստանը, Նորվեգիան, Շվեդիան եւ Ֆրանսիան կմասնակցեն դիտորդի կարգավիճակով: Ընդհանուր առմամբ զորավարժությունների ժամանակ ծով դուրս կգա 12 նավ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2014 թվականին Ուկրաինայում ՆԱՏՕ-ի երկրների հետ համատեղ ութ զորավարժություն կանցկացվի: