
Բակո Սահակյանը ընդունել է լիտվացի պատգամավորներին

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի անդամներին` խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Լիտվա հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ձեւավորումը քաղաքական եւ բարոյական կարեւոր իրադարձություն է համարել` այն դիտարկելով որպես անկեղծ բարեկամության ու միջազգային իրավունքի նորմերի հարգանքի վկայություն:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմ