
Գրասենյակում կանաչ բույսերի առկայությունը մեծացնում է աշխատունակությունը

Meddaily.ru-ն գրում է, որ սովորաբար հարմարավետ է համարվում այն աշխատավայրը, որտեղ ոչ մի ավելորդ բան չկա: Գիտնականները, սակայն, ըստ կայքի, հերքել են այս վարկածը: Նրանք կարծիք են հայտնել, որ գրասենյակում տեղադրված կանաչ բույսերն ազդում են աշխատունակության վրա: Ավելի վաղ կատարված հետազոտություններն էլ իրենց հերթին՝ ցույց էին տվել, որ աշխատասենյակում տեղադրված բույսերը հանում են սթրեսը և օգնում են ավելի ուշադիր լինել:
Հետազոտության ընթացքում հեղինակները հետևել են Նիդեռլանդներում և Մեծ Բրիտանիայում գտնվող երկու գրասենյակների աշխատողների գործունեությանը: Կանաչ բույսերով լի սենյակներում աշխատողների աշխատունակությունը 15 տոկոսով բարձր էր բույսեր չունեցող աշխատավայրերում աշխատողներից: Բացի դրանից, բույսերը դրական ազդեցություն էին թողնում աշխատողների ինքնազգացողության վրա և նրանց ավելի երջանիկ էին դարձնում: