ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը շարունակում է հետաձգվել. «Ժողովուրդ»
«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը շարունակում է հետաձգվել»- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Օրեր առաջ օգոսոտոսի 18-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել էր, թե ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը աշնանը կայցելի Հայաստան, նույնիսկ այցի ժամկետն էր նշել սեպտեմբերի 8-9-ը: Բայց երեկ պարզվում է՝ Մեդվեդևի այցը չեղյալ է համարվել:
«Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նախատեսված էր՝ Մեդվեդևի այցի ժամանակ ստորագրել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը:
Բայց քանի որ փաստաթղթի ստորագրումը հերթական անգամ հետաձգվում է, Մեդվեդևի այցն էլ չի կայանա: Մինչ այդ, սրվել են հարաբերությունները ԵՏՄ անդամ երկու երկրների ղեկավարների՝ Ղազախստանի նախագահ Նագարբաևի և ՌԴ նախագահ Պուտինի միջև»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։