ՀՅԴ-ին նախարարների պորտֆելներ են առաջարկվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթին լուրեր են հասել այն մասին, որ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը գործող իշխանությունների հետ սկսել է բանակցություններ վարել:

«Ըստ ամենայնի, իշխանություններն այժմ փորձում են Քառյակից «պոկել» ՀՅԴ-ին, հատկապես որ Դաշնակցությունը միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ սահմանադրական բարեփոխումների մասով դրական է արտահայտվում:

Ըստ մեր տեղեկությունների՝ նույնիսկ ՀՅԴ-ին նախարարների պորտֆելներ են առաջարկվել:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Միքայել Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, հերքեց շրջանառվող լուրերը՝ հայտարարելով, որ իրականում նման բան չկա: Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, մեր զրուցակիցն ասաց.

«Մենք բարեփոխումներին կողմ ենք մեր տարբերակով, և ոչ թե իշխանությունների առաջարկած տարբերակով»»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս