Սոցապնախարարությունում կադրային փոփոխությունները կշարունակվեն. «Հրապարակ»
««ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին մոտ մեկ ամիս առաջ փոխանցել են վարչապետի պահանջը՝ դիմում գրել, ազատվել, և նա որոշակի ջանքերից հետո, երբ համոզվել է, որ միջնորդություններն անօգուտ են, օգոստոսի 4-ին հրաժարականի դիմում է գրել»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Տիկին Ղազարյանն այս պաշտոնին է անհիշելի ժամանակներից, և նրանից հսկայական դժգոհություններ էին կուտակվել, այնպես որ, համակարգում ողջունում են այս փոփոխությունը: Ավելին՝ սպասում են, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն էլ կհետևի նրան:
Մանավանդ վերջինիս վաղեմի հովանավորը՝ Վազգեն Մանուկյանը, շատ վատ հարաբերություններ ունի վարչապետի հետ և նրա համար բարեխոսել չի կարողանա: Հետաքրքիր է նաև այն, որ Լ. Ղազարյանի փոխարեն դեռ ոչ ոք նշանակված չէ»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։