Բաժիններ՝

Հակոբ Ինջիղուլյանը կամ պետք է տեղափոխվեր 3-րդ երկիր, կամ ողջ չմնար. «Փաստինֆո»

Ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի գտնվում է Ռումինիայում՝ համակենտրոնացման ճամբարում, իսկ ծնողները մի քանի օր շարունակ օրվա ընթացքում մի քանի անգամ զրուցում են իրենց որդու հետ:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը՝ հավելելով, որ Skype-ով զրուցում են եղբոր հետ, սակայն տեսախցիկի բացակայության պատճառով չեն կարողանում տեսնել նրան:

Հակոբի եղբայրը նշեց, որ իրենց համար այս պարագայում ամենակարևորն այն է, որ եղբոր հետ զրուցում են, ձայնը լսում և որ նա այլևս Ադրբեջանում չէ:

Ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալուն, ապա Հարությունը նշեց, որ Հակոբը ցանկություն ունի Հայաստան վերադառնալ, սակայն դեռևս իրենք հստակ չգիտեն, թե այն երկրի հետ, որտեղ վերջնականապես տեղափոխվելու է, ինչպիսի՞ պայմանավորվածություն ձեռք կբերվի:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս