Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ Ռոբերտ Քոչարյանի հետ. news.am
Կառավարության առաջիկա խնդիրը տնտեսությունը զարգացնելն է, եւ դա հասկանում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին գրում է news.am-ը:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոց այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունը, թե ինքը տնտեսության զարգացման նախադրյալներ չի տեսնում:
«Ես տեսնում եմ, համոզված եմ, որ հաջողվելու է կառավարությունը: Ես տեսնում եմ, որ կառավարության առաջիկա խնդիրն է զարգացնել տնտեսությունը: Դա բոլորը հասկանում են, հասկանում է դա նաեւ երկրորդ նախագահը առավել եւս: Ժամանակ է պետք, որպեսզի արձանագրենք հաջողություն»:
Մանրամասներն՝ այստեղ