Բաժիններ՝

Ծննդաբերելիս մահացած գյումրեցի կնոջ ամուսինը պատրաստվում է գնալ Երևան և հանդիպել առողջապահության նախարարին. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում այս տարվա մայիս ամսին տեղի ունեցած դժբախտ դեպքի պատճառները դեռևս հայտնի չեն:

Հիշեցնենք, Գյումրու բնակչուհի 1975 թվականին ծնված Կարինե Պապանյանը իր երրորդ երեխան ծննդաբերելիս մահացել էր, նրա հետ միասին մահացել էր նաեւ դեռեւս չծնված փոքրիկը:

Մարզի առողջապահական համակարգի պատասխանատուներն ու հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի բժիշկներն արձանագրեցին, թե պատճառը Կարինեի մոտ արձանագրված սիրտ-թոքային անբավարարությունն է եղել, ու բացի այդ, նրա մոտ հայտնաբերվել է պտղաջրերի էմբոլիա: Կարինե Պապանյանի ընտանիքի անդամների համար այս վարկածը շարունակում է մնալ անընդունելի, ավելին, նրա ամուսինը՝ Սամվել Հովհաննիսյանը, այն կարծիքին է, որ նախաքննական մարմինն օբյեկտիվ գործունեություն չի իրականացնում.

«Հիմա փորձաքննության արդյունքները եկել են, ինձ ոչ մի բան դեռ հայտնի չէ, քննիչների հետ խոսում եմ, ասում են, թե հիմա նոր ավելի խոշոր մասշտաբի փորձաքննության են ուղարկել, որտեղ նաեւ բժիշկներն են մասնակցելու այդ փորձաքննությանը:

Ես չեմ հասկանում՝ ի՞նչի հետ է կապված այս ձգձգումը, ի՞նչ են ուզում արած լինեն, որ մեր վերքերը սպիանան եւ իրենք էլ պլստա՞ն: Ոչ, նման բան չի լինելու. ես մինչեւ վերջ բողոքելու եմ, որ պատասխանատվություն կրի բժիշկը, ում պատճառով կինս մահացավ եւ երեխաներս մնացին որբ:

Այդ մարդը պետք է բժիշկ չաշխատի, որպեսզի նոր մանուկներ չորբանան, ես դրա համար մինչեւ վերջ պայքարելու եմ»:

Սամվել Հովհաննիսյանն ասաց, որ ինքը պատրաստվում է մեկնել Երեւան, եւ ամեն գնով հանդիպելու է առողջապահության նախարարի հետ:

«Ես նախարարին տեղյակ եմ պահելու, որ նախարարն անձամբ իր հսկողության տակ առնի հարցը, որը ուզում են պարտակել:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս