
Հնարավոր են կարճատև տեղումներ. ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ին կնվազի 1-2 աստիճանով

Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին`հարավ-արևելյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ին կնվազի 1-2 աստիճանով, 3-ին կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով:
Երևանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն