
Հյուրընկալվել են ԱՄՆ, այնուհետև Անգլիայի դեսպանատներում

Այսօր` նոյեմբերի 27-ին, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը և նախագահ Արամ Սարգսյանը հյուրընկալվել են ԱՄՆ, այնուհետև Անգլիայի դեսպանատներում: Հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են միջազգային, ներքաղաքական և տարածաշրջանային, այդ թվում` արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի: Այս մասին տեղեկացնում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի մամլո ծառայությունը: