ՀՀ բնապահպանության նախարարության բացահայտումները

ՀՀ բնապահպանության նախարարությունը 18-25 .11.2013 թ. ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի, նախարարության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացրել է 600.000 դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի ութ որոշում և հաշվարկել 139.25 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախարարության վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության ոլորտին առնչվող գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.000 դրամ  ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 61.2500 դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու  տարածքային ստորաբաժանման աշխատակիցների արձանագրած  խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 18.000 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.000 դրամ  ընդհանուր գումարով  վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 60.000 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում  երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.000 դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի  երկու որոշում:

Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների  շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.000 դրամ գումարի  վարչական տուգանքի  որոշում: Առգրավվել է  երեք հատ խեցգետնաորսիչ իսկ առգրավված 3կգ. խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի  վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 9.5կգ. խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման և ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է բեզոարյան այծի ապօրինի որսի դեպք, ինչի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կատարվում է հետաքննություն:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 472.0 հազար դրամ գումար:

ՀՀ բնապահպանության նախարարություն     

 

Տեսանյութեր

Լրահոս