Տոնուսից խաբվածները «կգրավեն» «Արցախ-բանկը»

«Ժողովուրդը» գրում է. «Տոնուս» շինարարական ընկերության կողմից խաբված Դավթաշենի երկրորդ թաղամասի և Փափազյան փողոցի նորակառույց շենքերի ավելի քան 160 քաղաքացի պատրաստվում է  մոտ օրերս կրկին «գրավել» «Արցախ–բանկը»։ Այս անգամ բնակիչներին հենց բանկն է զայրացրել։ «Ժողովուրդը» «Տոնուսից» տուժած բնակիչ Զոյա Պետրոսյանից տեղեկացել է, որ «Արցախբանկի» տնօրինությունն իրենց հայտնել Է, թե գործարք կկնքի այն քաղաքացիների հետ, ովքեր ընկերության հետ նոտարով հաստատված պայմանագիր ունեն։ Իսկ պայմանագիր ունի մոտ 50 բնակիչ։ |
«Ժողովուրդը» հիշեցնում է , որ օրեր առաջ բանկը բնակիչներին առաջարկ էր ներկայացրել, ըստ որի՝ շենքի ինքնարժեքը Դավթաշենի մասով բնակելի տարածքի 1 քմ-ն կազմում է 900 ԱՄՆ դոլար, բիզնես տարածքի 1 քմ-ն՝ 1100 ԱՄՆ դոլար, իսկ նկուղի 1 քմ-ն՝ 400 դոլար։ Փափազյան շենքի բնա կելի տարածքի 1 քմ-ն կազմում է 1200 դոլար, ավտոտնակը՝ 10 հազար ՝ դոլար։
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս