Բաժիններ՝

Իրանն ու Ադրբեջանը դեկտեմբերին քննարկելու են Նախիջևանում սահմանային նոր կամրջի կառուցման հարցը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի ու ադրբեջանցի սահմանապահների համատեղ հանձնաժողովի նիստը պլանավորված է անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը:

Դեսպանի խոսքերով՝ նիստի ժամանակ քննարկվելու է Ջուլֆայում (Ջուղա) նոր կամրջի շահագործման հանձնման հարցը: Այինն ընդգծել է, որ նիստի ստույգ ժամկետը դեռ հստակեցված չէ:

Դեսպանը հայտարարել է, որ թե՛ իրանցի, թե՛ ադրբեջանցի մասնագետներն ընդգծել են, որ այլևս արդյունավետ չի գործում սահմանային հին կամուրջը, որի դեպքում վտանգավոր է համարվում 30 տոննայից ավելի քաշով ու բեռով բեռնատարների անցնելը:

Երկու երկրների միջև պայմանավորվածության ձեռք բերվելուց հետո շահագործման կհանձնվի նոր կամուրջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս