Կոնֆլիկտ Բարոզոյի և Ֆյուլեի միջև

«Հրապարակ» օրաթերթի Բրյուսելյան աղբյուրների փոխանցմամբ՝ բավականին լուրջ կոնֆլիկտ է հասունացել եվրոպական հանձնաժողովի նախագահ ժոզե Մանուել Բարոզոյի և եվրակոմիսար, «Արևելյան հարևանություն» ծրագրի պատասխանատու Շտեֆան Ֆյուլեի միջև՝ Արևելյաև գործընկերության ծրագիրն ամբողջովին տապալեյու համար։ Եվ եթե Եվրոպայում ինչ-որ կերպ հասկանում են Հայաստանի ասոցացումից հրաժարման մոտիվները, ապա, Ուկրաինայի հրաժարումն ամբողջովին համարում են Ֆյուլեի անհատական ձախողման արդյունքը։ Կտա՞ հրաժարական Ֆյուլեն այս ամենի արդյունքում։ «Հրապարակը» հիշեցնում է, որ երեկ Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը հայտարարել է, որ, ըստ ամենայնի, Մոլդովան ևս կհրաժարվի ասոցացումից։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, ըստ ամենայնի, Ֆյուլեն հրաժարական չի տա, քանզի գարնանը, առավել ստույգ՝ մայիսին, կապված Եվրախորհրդարանի ընտրությունների հետ, հրաժարական կտա ողջ ԵՄ հանձնաժողովը՝ Բարոզոյի գլխավորությամբ։ Ի դեպ,  սա երկու «սազիվ» ընտրված Բարոզոյի նարխագահելու տարիների միակ սկանդալըը չէ. 2004-ին իտալացի եվրակոմիսարի հետ նա սկանդալ էր ունեցել հոմոսեքսուալիստների թեմայով, իտալացի «կոմիսարն» ասել Էր, որ հոմոսեքսուալիզմը մեծ մեղք Է, ինչը պայթեցրել էր ԵՄ-ն։

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս