Բաժիններ՝

Բացառիկ տեսանյութ Գուգարք գյուղում բռնկված հրդեհի վայրից. անօթևան է մնացել 6 ընտանիք՝ 22 անձով

Lorinews.am-ը դեպքի վայրից նոր մանրամասներ է հայտնում՝ նոյեմբերի 24-ին, ժամը 19:30-ի սահմաններում Լոռու մարզի Գուգարք գյուղում բռնկված շղթայական հրդեհի մասին:

Պարզվել է, որ սկզբում հրդեհվել է գյուղի էներգետիկներ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող երկհարկանի փայտյա շինությունը, ինչի հետևանքով շղթայական հրդեհվել են նաև հարակից շինությունները՝ ընդհանուր առմամբ թվով 6 բնակելի տներ: Հրդեհի արդյունքում անօթևան են մնացել 6 ընտանիք՝ 22 բնակչով: Մինչ այս պահը, հրդեհը դեռ ամբողջությամբ չի մարվել,այս պահի դրությամբ հրշեջներին հաջողվել էմիայն մեկուսացնել կրակը:Թե ինչ է սպասվումհրդեհից տուժածընտանիքներին,դեռևս հարց է,սակայն բնակիչները մեր թղթակցի հետ զրույցում հստակ պատասխաններ են պահանջում պատկան մարմիններից: Ի դեպ,հրդեհի սկզբից մինչ այս պահը հրշեջների հետ հավասար կրակի դեմ պայքարում են թե բնակարանների սեփականատերերը ու թե նաև թաղամասի բնակիչները: Կրակն այնքան ուժգին էր,որ հրշեջները ջրաշիթերի օգնությամբ պարբերաբար հովացման աշխատանքներ են տարել նաև հարակից բնակարանների ուղղությամբ:

hrdeh1

 

 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս