Հաշվապահը պատրաստվում է կրճատել աշխատակիցներին
«ՉԻ» տեղեկություններով՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը աշխատանքից ազատել է համալսարանի գլխավոր հաշվապահին և նրա փոխարեն ընդունել է նոր գլխավոր հաշվապահ։ Նորանշանակ Անուշ Բաբաջանյանը իր դիրքերը ամրապնդելու համար աշխատանքային նոր կարգուկանոն է սահմանել։ Նա որոշել է հաշվապահության աշխատակիցների քննություն անցկացնել և ըստ այդմ կրճատել 5-6 հոգու։ Քննության նախօրեին նա հոխորտացել է հաշվապահության 60-ամյա աշխատակցի վրա՝ ասելով «Հույսդ կտրի, որ դու քննությունը կհանձնես»։ Կնոջ առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները կնոջ մոտ կանխորոշել են սրտի տագնապ։ Այդ դեպքը սակայն ամենևին էլ չի ազդել մարտականորեն տրամադրված գլխավոր հաշվապահի վրա։ Երեկ, երբ հաշվապահները քննություն հանձնելիս են եղել, նա սպառնացել է վերջիններիս՝ ասելով. «Նայեք Ռոզայի օրը չընկնեք»։
Մանրամասն կարդացեք «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթում