
ՀՀԿ նիստում քննարկել են Պուտինի հայաստանյան այցն ու նախատեսվող ցույցերը

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստում չեն շրջանցել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցը եւ այդ կապակցությամբ նախատեսված բողոքի ակցիաները, հաղորդում է aravot.am-ը: «Կուսակցությունը գտնում է, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, եւ մենք, որպես Հայաստանի հանրապետության իշխող քաղաքական ուժ շահագրգռված ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները զարգանան՝ թե հումանիտար, թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային, թե ռազմական ոլորտներում եւ կարծում եմ, որ այդ երեւույթը երկուստեք է»,- նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, Հայաստանն ունի բազմաթիվ գործընկերներ, բարեկամներ, բայց «Մեր ռազմավարական գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, եւ մենք պետք է շարունակենք դաշնակցային հարաբերութունների զարգացումը, որը ՌԴ նախագահի այցից հետո կարծում եմ՝ էլ ավելի բարձր մակարդակի վրա կդրվի»:
Շարմազանովը, անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շուրջ բարձրացված աղմուկին եւ բողոքի ցույցերին, ասել է, թե ցույցերին եւ թե օրինական բողոքներին դրական է վերբերում, որովհետեւ Հայաստանը ժողովրդավար երկիր է. « Իսկ պարտադիր կուտակային կենսաթոշակների օրենքը քննարկվել է տարիներ շարունակ բոլոր քաղաքական ուժերի հետ, եւ փաստը այն է, որ ընդունվել է օրենքը ու պետք է մտնի կիրառության մեջ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: